չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայաստանի սահմանին ադրբեջանցի հովիվ է պայթել ականի վրա

Հայաստանի սահմանին ադրբեջանցի հովիվ է պայթել ականի վրա

Դաշքեսանի բնակիչը Հայաստանի հետ պետական սահմանին պայթել է ականի վրա։
Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանակից Դաշքեսանի շրջանի Ալախանչալի գյուղում։

1964 թ. ծնված Թաղիև Շուքյուր Աշրաֆ օղլուն տարածքում ոչխարներ է արածացրել, երբ նրա ձին հատել է սահմանը։ Երբ տղամարդը փորձել է վերադարձնել ձին, պայթել է ականի վրա։

Տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնայի) շրջանում պայթել էր ականի վրա։ Նա տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել էր։

  • Կիսվել: