հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայ սակրավորները Հալեպի նահանգում 88 հազար քմ հողատարածք են ականազերծել

Հայ սակրավորները Հալեպի նահանգում 88 հազար քմ հողատարածք են ականազերծել

Հայ սակրավորները Հալեպի նահանգային խորհրդի ներկայացուցիչներին են հանձնել ականազերծված 88 հազար քառակուսի մետր հողատարածք Հալեպի նահանգի Հանտարաթ շրջանում։ Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը։

Նշվում է, որ Հալեպի նահանգային խորհրդի իշխանությունները ստորագրությամբ ընդունել են հայկական մարդասիրական առաքելության սակրավորների կողմից ականազերծված տարածքը։

Ականազերծված հողատարածքի հանձնման արարողությանը մասնակցել են Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տէր Մակար Սրբ․ Եպս․ Աշգարեանը, Հալեպի նահանգային խորհրդի ներկայացուցիչները, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Դավիթ Թադևոսյանը, ՀՀ մարդասիրական առաքելության խմբի գնդապետ Արկադի Տոնոյանը, Հալեպում ռուսական հաշտության կենտրոնի ներկայացուցիչները։

Հայաստանը 2019 թվականի փետրվարից մարդասիրական առաքելություն է իրականացնում Սիրիայում։ Առաքելության կազմում են հումանիտար ականազերծողներ, բժիշկներ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող  մասնագետներ։ Առաքելության նպատակն է մասնագիտական հումանիտար օժանդակության ցուցաբերումը Սիրիայի ժողովրդին։

 

  • Կիսվել: