շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված բելառուս բլոգերն ազատ է արձակվել

Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված բելառուս բլոգերն ազատ է արձակվել

Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված, Բելառուսի կողմից փնտրվող ընդդիմադիր բլոգերն արդեն ազատ է արձակվել։ Այս մասին Reform-ին հայտնել է բելառուս ընդդիմադիր գործիչ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի գլխավոր խորհրդական Ֆրանակ Վյաչորկան։ 

՛՛Համատեղ ջանքերի շնորհիվ Դիանան արդեն ազատության մեջ է։ Հուսով ենք, որ մնացած դեպքերը նույնպես դրական լուծում կստանան՛՛,-ասել է Վյաչորկան։

Նշվում է, որ իրավաբանական թիմը փաստաթուղթ է ուղարկել Հայաստանի իշխանություններին՝ հայտնելով, թե Դիանայի գործը Լուկաշենկոյի ռեժիմի անօրինական գործողությունների և քաղաքական գործերի մասին է,  և որ նա քաղաքական հետապնդման է ենթարկվում։

«Մենք շարունակում ենք աշխատել Հայաստանի ԱԳՆ-ի հետ Դիանա Մոիսեենկոյի և քաղաքական պատճառներով հետապնդման ենթարկվող այլ բելառուսների գործով», - հավելել է Վյաչորկան:

Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակից նշում են, թե հավաստիացումներ են ստացել, որ Երևանը Բելառուսին չի հանձնի այդ երկրի քաղաքացիներին։

Ավելի վաղ հայտել էինք, որ վրաց-հայկական սահմանին ՀՀ սահմանապահները ձերբակալել են բելառուս ընդդիմադիր բլոգեր Դիանա Մոիսեենկոյին:

 

  • Կիսվել: