կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Հավայան կղզիներում հայտարարվել է ցունամիի նախազգուշացում. Reuters

Հավայան կղզիներում հայտարարվել է ցունամիի նախազգուշացում. Reuters

ԱՄՆ-ում հայտարարվել է ցունամիի մասին նախազգուշացում, որոշ ափամերձ տարածքներում տարհանման հրաման է տրվել: Վտանգը սպասվում Կամչատկայի ափերի մոտ 8,8 մագնիտուդով հզոր երկրաշարժից հետո՝ գրում է Reuters-ը:

«Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած հզոր երկրաշարժի պատճառով Հավայան կղզիների բնակիչներին նախազգուշացվել է ցունամիի վտանգի մասին»,- սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Տարածաշրջանի նահանգապետ Ջոշ Գրինը Հավայան կղզիներում հայտարարել է արտակարգ դրություն։

Հոնոլուլուի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը կոչ է արել տարհանել կղզիների որոշ ափամերձ շրջանների բնակիչներին, իսկ ցածրադիր տարածքներում բնակվողներին խստորեն խորհուրդ է տրվել տեղափոխվել բարձրադիր վայրեր կամ շենքի բարձր հարկեր:

  • Կիսվել: