երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հավատում եմ, որ Ուկրաինան կհաղթի, պատերազմի գինը Ռուսաստանի համար կդառնա անտանելի․ Լը Դրիան

Հավատում եմ, որ Ուկրաինան կհաղթի, պատերազմի գինը Ռուսաստանի համար կդառնա անտանելի․ Լը Դրիան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ հավատում է Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինայի հաղթանակին։ Այս մասին France 5 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը, մեջբերում է DW-ն։

«Ես հավատում եմ, որ Ուկրաինան կհաղթի: Տասը օրվա ընթացքում ամենաշատը զարմացնում է Ուկրաինայի այնպիսի մասշտաբների դիմադրությունը, որ փորձագետները չէին կարող պատկերացնել»,- ասել է Լը Դրիանը։

Նախարարը նշել է, որ պատերազմի գինը Ռուսաստանի համար կդառնա անտանելի։

«Նախագահ Պուտինը ինչ-որ պահի կկանգնի ընտրության առաջ՝ կամ էական հետևանքներ ստանալ Ռուսաստանի համար, կամ սկսել բանակցություններ»,- հավելել է նա։

Լը Դրիանը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները երկարաժամկետ հեռանկարում կզսպեն Պուտինին հետագա ագրեսիայից։

  • Կիսվել: