հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել է 201 անօդաչու թռչող սարք, 1443 տանկ եւ այլ զրահատեխնիկա. Կոնաշենկով

Հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել է 201 անօդաչու թռչող սարք, 1443 տանկ եւ այլ զրահատեխնիկա. Կոնաշենկով

Ռուսական ավիացիան շաբաթ օրը հարված է հասցրել Ուկրաինայի 59 ռազմական օբյեկտների, հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Интерфакс-АВН-ը։

Ինչպես ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ ռազմական օբյեկտների թվում են երեք հրամանատարական կետեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երկու սարքավորումներ եւ երկու ռադիոլոկացիոն կայաններ՝ Բոգոդուխով քաղաքի մոտ, հրթիռահրետանային զենքի երկու պահեստ, ինչպես նաեւ՝ ռազմական տեխնիկայի կենտրոնացման 51 վայր։

Նա նաեւ հայտնել է, որ ՛՛Ֆորպոստ ՌՈւ՛՛ անօդաչու թռչող սարքով Կիեւից 60 կմ հյուսիս գտնվող Վիպոլզով բնակավայրի տարածքում ոչնչացվել է լուսավորման եւ ՛՛Ս-300՛՛ զենիթահրթիռային համակարգի ուղղորդման մեկ ռադիոլոտեղորոշիչ սարք։

՛՛Բացի այդ, ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը օդում խոցել են հինգ ուկրաինական անօդաչուներեր, այդ թվում՝ մեկ Բայրաքթար ՏԲ-2՝ Մալովորոնցովկայի մոտ՛՛,- հավելել է Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել է 201 անօդաչու թռչող սարք, 1443 տանկ եւ այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 147 ռեակտիվ համակարգ, 564 դաշտային հրետանի եւ ականանետ, ինչպես նաեւ 1248 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:

  • Կիսվել: