շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հատուկ ռազմական գործողության նպատակները մնում են նույնը. Պեսկով

Հատուկ ռազմական գործողության նպատակները մնում են նույնը. Պեսկով

Հատուկ ռազմական գործողության նպատակները մնում են նույնը, այն շարունակվում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան հարցին, թե հատուկ ռազմական գործողությունն ընթանո՞ւմ է արդյոք ըստ պլանի։

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ նա, մասնավորապես, ասել է. «Հատուկ ռազմական գործողության նպատակները մնում են նույնը։ Մարտավարությունն ու ռազմավարությունը ՊՆ-ի իրավասության տիրույթում է, բայց հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»։

Բացի այդ՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է նաև, որ հավաքական Արևմուտքի կողմից Ուկրաինայի հակամարտությանը մասնակցության ձևաչափի ընդլայնումը չի կարող չազդել հատուկ ռազմական գործողության վարման տարբեր նրբերանգների վրա։

  • Կիսվել: