երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հատուկ օպերացիա Վրաստանում՝ «օրենքով գողերի» դեմ. կա 18 բերման ենթարկված

Հատուկ օպերացիա Վրաստանում՝ «օրենքով գողերի» դեմ. կա 18 բերման ենթարկված

Վրաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության վարչությունը «քրեական աշխարհ»-ի և «օրենքով գողեր»ի դեմ գործողություն է իրականացրել Թբիլիսիում, Աջարիայում, Գուրիայում, Սամեգրելոյում և Շիդա Քարթլիում։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի ՆԳՆ-ն, հայտնում են ԶԼՆ-ները:

Նշվում է, որ ձեռնարկված օպերատիվ համալիր միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել 18 անձ, ովքեր եղել են հանցավոր աշխարհի անդամներ։

Պարզվել է, որ ձերբակալվածները կապված են եղել երկրից դուրս քրեական հեղինակությունների հետ, նրանց ցուցումով մասնակցել են քաղաքացիների միջև ֆինանսական վեճերի լուծմանը և ստացել ապօրինի եկամուտներ։

Նշվում է նաև, որ գործողության ընթացքում ոստիկանությունը որպես ապացույց առգրավել է հրազեններ, թմրանյութեր, գումար, ինչպես նաև համակարգիչներ և բջջային հեռախոսներ։

 

  • Կիսվել: