կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թեհրանը մտադիր չէ դուրս գալ միջուկային գործարքից. Իրանի փոխարտգործնախարար

Թեհրանը մտադիր չէ դուրս գալ միջուկային գործարքից. Իրանի փոխարտգործնախարար

Թեհրանը մտադիր չէ դուրս գալ միջուկային գործարքից, ասել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին՝ Ճապոնիայի ԱԳ նախարար Տոսիմիցու Մոտեգիի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Արաքչին նշել է. «Մեր նպատակը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալը չէ, սակայն մեկ տարի համբերելուց հետո և եվրոպական կողմից պարտավորվածությունների չկատարելու պարագայում մենք որոշել ենք կրճատել մեր պարտավորվածությունները»:

Նա նաև նշել է, որ Թեհրանը այն դրույթների իրագործմանը, որոնցից հրաժարվել է, կվերադառնա միայն այն դեպքում, երբ չեղարկվեն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, և երկիրը կարողանա օգտվել միջուկային գործարքով սահմանվող առավելություններից:

  • Կիսվել: