Հարիսը Թրամփից առաջ է անցել 5 կետով. NBC News-ի հարցում
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հանրապետական մրցակցից առաջ է անցել 5 տոկոսային կետով։ Այս մասին վկայում են NBC News-ի հարցման արդյունքները։
Հարցին, թե ինչպես են նրանք վերաբերվում Հարիսին այն բանից հետո, երբ նա դարձել է նախագահի թեկնածու, 1 000 գրանցված ընտրողների 48 տոկոսը պատասխանել է՝ դրական, հուլիսի 32 տոկոսի համեմատ, սա NBC-ի հարցմանը ենթարկված քաղաքական գործիչների վարկանիշի ամենամեծ թռիքն է ՋորջԲուշ-կրտսերի նախագահությունից ի վեր, 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո։
Պատասխանելով Թրամփի մասին հարցին՝ հարցվողների 40 տոկոսն ասել է, որ նրան դրական է վերաբերվում հուլիսի 38 տոկոսի համեմատ, տեղեկացրել է հեռուստաալիքը։ Հարցումը, որն իրականացվել է սեպտեմբերի 13-17-ին, ունի 3 տոկոսային կետի վրիպանք։
CBS News-ի առանձին հարցումը եւս ցույց է տվել, որ Հարիսը Թրամփից առաջ է անցնում 4 տոկոսային կետով, վրիպանքը պլյուս-մինուս 2 տոկոսային կետ է։
Այս արդյունքներն ընդհանուր առմամբ համապատասխանում են այլ ազգային հարցումներին, այդ թվում Reuters/Ipsos-ի իրականացրած հարցմանը, որոնք վկայում են լարված պայքարի մասին նոյեմբերի 5-ի ընտրությունների նախաշեմին։
Յուրաքանչյուր նահանգում ընտրողների կոլեգիայի քվեարկության արդյունքներն են որոշելու հաղթողին, ընդ որում՝ կարեւոր դեր, հավանաբար, խաղալու են մի քանի նահանգներ, որտեղ կայանալու են վճռական մարտերը։
CBS-ի հարցման մեջ, որն անցկացվել է սեպտեմբերի 18-20-ին 3 129 գրանցված ընտրողների շրջանում, Հարիսը բարձրացել է 2 տոկոսային կետով այն բանից հետո, երբ օգոստոսին ձայները բաժանվել էին 50-ը 50-ի, շնորհիվ Հարիսի ելույթի սեպտեմբերի 10-ի բանակռվում եւ դրական տնտեսական նորությունների։