շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հարևան երկրների հետ Իրանի առևտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով

Հարևան երկրների հետ Իրանի առևտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով

ԻԻՀ մաքսատան ծառայության գլխավոր տնօրենը հայտարարել է հարևան երկրների հետ Իրանի ապրանքաշրջանառության 42 տոկոս աճի մասին, գրում է parstoday.com-ը:

Իրանի մաքսատան ծառայության գլխավոր տնօրեն Ալիռեզա Մողադասին ասել է.«Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին 15 հարևան երկրների հետ Իրանի առևտրային հարաբերությունները ծավալի առումով աճել են 18, արժեքի առումով՝ 42 տոկոսով»։

Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրենը հավելել է.«Այս ժամանակահատվածում հարևանների հետ առևտուրը գերազանցել է 75 մլն տոննա ապրանքը, կազմելով 36 մլրդ 800 մլն դոլար»:

Մողադասին ասել է.«Իրանի 13-րդ կառավարության քաղաքականություններից մեկը հարևան երկրների հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացումն է: Իրանի մաքսատունը ծրագրել է ընդլայնել արտահանումն ու ապրանքների ներմուծումն և ավելացնել տարանցման ծավալները»։

Նա ընդգծել է. «Իրանի անդամակցությունն ու համագործակցությունն ԷԿՕ տնտեսական կազմակերպությանը, իսլամական համագործակցության կազմակերպությանը, ԵԱՏՄ-ին, Շանհայի համագործակցության կազմակերպությանը, երկրի դիրքը հարավից հյուսիս և արևելքից արևմուտք միջանցքներում և տարանցման հնարավորությունները, կարող են նպաստել հարևան երկրների հետ քաղաքական ու առևտրային հարաբերությունների խորացմանը։

  • Կիսվել: