երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հարձակման է ենթարկվել Վիլնյուսում Ռուսաստանի դեսպանատունը

Հարձակման է ենթարկվել Վիլնյուսում Ռուսաստանի դեսպանատունը

Վիլնյուսում անհայտ անձինք երկու հարձակում են իրականացրել Ռուսաստանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով վնասվել է «Ուկրաինայի հերոսներ» փողոցում շենքի պատը: Այս մասին հայտնում է Լիտվայի ոստիկանությունը, տեղեկացնում է Delfi-ն:

Նշվում է, որ առաջին հարձակումն իրականացվել է ապրիլի 7-ի գիշերը, երկրորդը՝ հաջորդ գիշեր։

Երկու դեպքում էլ անհայտ անձինք «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել շենքի վրա և վնասներ պատճառել։

Հաղորդվում է նաև, որ սկսվել է հետաքննություն:

Լիտվայում Ռուսաստանի դեսպանատունը և ՌԴ ԱԳՆ-ն դեռևս չեն մեկնաբանել միջադեպերը։

  • Կիսվել: