երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հարավային Օսիան փակել է Վրաստանի հետ սահմանը

Հարավային Օսիան փակել է Վրաստանի հետ սահմանը

Հարավային Օսիայի Անվտանգության խորհուրդն այսօր որոշել է փակել Վրաստանի հետ պետական ​​սահմանի անցակետերը՝ սադրանքները կանխելու համար: Սյս մասին հայտնել է հայտնել է Անդրկովկասյան հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Բոսիկովան։

՛՛Վրացական տարածքում ստեղծված ծանր քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Հարավային Օսիայի Հանրապետության պետական ​​սահմանին սադրանքները կանխելու համար ժամանակավորապես՝ մինչեւ հունիսի 27-ը, ժամը 09:00-ն, փակել պետական ​​սահմանի անցակետերը՝ ՛՛Ռազդախանը՛՛ եւ ՛՛Պերեուն՛՛,-ասել է Բոսիկովան՝ մեջբերելով Անվտանգության խորհրդի որոշման տեքստը։

Իր հերթին Հարավային Օսիայի պետանվտանգության կոմիտեն հայտարարել է Վրաստանի արեւմտամետ ընդդիմադիր ուժերի ակտիվացման մասին՝ հայտարարելով ՛՛երկրի միավորմանը՛՛ նախապատրաստվելու անհրաժեշտության մասին։

՛՛Այս կապակցությամբ Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանին իրավիճակի ապակայունացման սպառնալիքը մնում է տարբեր տեսակի սադրանքների միջոցով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: