երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Հարավային Կովկասի խնդիրներն առաջին հերթին պետք է լուծեն իրենք՝ տարածաշրջանի երկրները. Ալիևի ներկայացուցիչ

Հարավային Կովկասի խնդիրներն առաջին հերթին պետք է լուծեն իրենք՝ տարածաշրջանի երկրները. Ալիևի ներկայացուցիչ

Հարավային Կովկասի խնդիրներն առաջին հերթին պետք է լուծեն իրենք՝ տարածաշրջանի երկրները։ Այս մասին BBC ռադիոյի ուղիղ եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Այս առումով բնական է, որ երկրները դեմ են արտատարածաշրջանային խաղացողների վնասակար միջամտությանը տարածաշրջանի գործերին, հավելել է Ամիրբեկովը։

Նա որպես արտաքին միջամտության օրինակ նշել է Ֆրանսիան, որն իբրև թե «չարաշահում է իր առաջատար դերը միջազգային այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրամիությունը, Եվրախորհրդարանը և անգամ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը»։

 

  • Կիսվել: