չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հարավային Կորեայի նախագահը երգում է Բայդենի համար

Հարավային Կորեայի նախագահը երգում է Բայդենի համար

Հարավային Կորեայի նախագահը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար կատարել է «American Pie» երգը։ ԱՄՆ կատարած այցի ժամանակ, որի ընթացքում կողմերը քննարկել են ԿԺԴՀ-ից միջուկային սպառնալիքը, Յուն Սուկ Յոլը խոստովանել է իր սերը ամերիկյան երաժշտության հանդեպ։ Բայդենն անմիջապես խնդրել է նրան երգել Դոն Մաքլինի «American Pie» երգը՝ այն անվանելով Յուն Սուկ Յոլի սիրելի երգը։ Հարավային Կորեայի առաջնորդը համաձայնել է և երգի առաջին մի քանի տողերը կատարել է ա կապելլա տարբերակով, փոխանցում է News.ru - ն։ 

«Ես պատկերացում չունեի, որ դու կարող ես երգել», - ասաց Բայդենը և դրանից հետո իր գործընկերոջը կիթառ նվիրեց Մաքլինի ինքնագրով։

  • Կիսվել: