հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն վերանայել են անվտանգության մասին երկկողմ համաձայնագիրը

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն վերանայել են անվտանգության մասին երկկողմ համաձայնագիրը

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն բանակցությունների ընթացքում վերանայել են անվտանգության մասին համաձայնագիրը՝ ուղղված Հյուսիսային Կորեայի հարձակողական միջուկային զենքի եւ հրթիռային սպառնալիքի դիմակայմանը։

Համաձայնագիրը՝ Զսպման մասնագիտացված ռազմավարություն անվանմամբ (TDS), որը երկու երկրները կնքել էին 10 տարի առաջ, ուղղված է Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի եւ այլ սպառազինությունների դիմակայմանը։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Շին Վոն Սիկը եւ նրա ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինը բանակցությունների ընթացքում ստորագրել են թարմացված համաձայնագիրը Սեուլում։

Ավելի վաղ Հարավային Կորեայի ՊՆ-ն հայտարարել է, որ Շինը եւ Օսթինը քննարկելու են Հյուսիսային Կորեային դիմակայելու հարցերը ընդլայնված զսպման ռազմավարության միջոցով։

Երկու երկրները կատարելագործում են համագործակցությունը անվտանգության ոլորտում, ասել է Սիկը, ներառյալ Միջուկային հարցերի խորհրդատվական խմբի (NCG) ստեղծումը, տեղեկացրել է Yonhap News-ը։

Կիրակի օրը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն ընթրիքի ժամանակ հայտնել է, որ դաշնակիցները պետք է պատրաստ լինեն Հյուսիսային Կորեայի ցանկացած սադրանքի, ներառյալ «հանկարծակի հարձակումը ՀԱՄԱՍ-ի ոճով»։

Օսթինը հաստատել է, որ ԱՄՆ պարտավորությունները Հարավային Կորեայի պաշտպանության մասով ընդգրկում են ամերիկյան ռազմական ողջ հնարավորությունները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: