հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Դեղին ծովում

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Դեղին ծովում

 Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ն լայնածավալ զորավարժություններ են անցկացնում Դեղին ծովում։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերին։

Դրանց մասնակցում են Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը, առափնյա պահպանության ծառայությունը և բանակը, ամերիկյան կողմից` ռազմածովային ուժերն ու բանակը։

Զորավարժություններին ներգրավված են 30 նավ, ներառյալ՝ Aegis համակարգով հագեցած էսկադրային ականակիր, պարեկային ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ռազմաօդային ուժերի կործանիչներ և առափնյա պահպանության նավեր:

Քառօրյա վարժանքներն սկսվել են հոկտեմբերի 24-ին։ Դրանք «Հոգուկ» ամենամյա դաշտային զորավարժությունների մի մասն են, որոնք անցկացվում են հոկտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 22-ը:

Բացի այդ, հոկտեմբերին ԱՄՆ-ն և Հարավային Կորեան Գուամ կղզու ջրային տարածքում անցկացրել են Silent Shark վարժանքները:

  • Կիսվել: