չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հարավային Կորեան առաջին անգամ մասնակցում է ՆԱՏՕ-ի կիբեր վարժանքներին

Հարավային Կորեան առաջին անգամ մասնակցում է ՆԱՏՕ-ի կիբեր վարժանքներին

Հարավային Կորեան առաջին անգամ մասնակցում է կիբերպաշտպանության միջազգային զորավարժություններին, որոնք կազմակերպվում են ՆԱՏՕ-ի կողմից՝ այդ ոլորտում դաշինքի հետ համագործակցության ամրապնդման նպատակով: Այս մասին այսօր հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը։

Նշենք, որ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Էստոնիայում տեղի կունենան ՆԱՏՕ-ի CyberCoalition–2023 ամենամյա զորավարժությունները: Դրանց մասնակցում են ՆԱՏՕ-ի 35 անդամ և գործընկեր, ինչպես նաև Եվրամիությունը:

  • Կիսվել: