հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հարավային Աֆրիկան մտահոգված է Գազայում տիրող իրավիճակով և իր բոլոր դիվանագետներին դուրս է բերում Իսրայելից

Հարավային Աֆրիկան մտահոգված է Գազայում տիրող իրավիճակով և իր բոլոր դիվանագետներին դուրս է բերում Իսրայելից

Հարավաֆրիկյան կառավարությունը հայտարարել է, որ իր բոլոր դիվանագետներին դուրս կբերի Իսրայելից, որպեսզի իր մտահոգությունն արտահայտի Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ, տեղեկացնում է AFP-ն։

Նախագահի գրասենյակի խոսնակ Խումբուձո Նտշավենին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Թել Ավիվի ողջ դիվանագիտական ​​անձնակազմը հետ կկանչվի Պրետորիա՝ խորհրդակցությունների համար: Նա, սակայն, այլ մանրամասներ չի հայտնել:

Իր հերթին մամուլի ասուլիսի ժամանակ Հարավային Աֆրիկայի արտգործնախարար Նալեդի Պանդորն ասել է. ՛՛Մենք չափազանց մտահոգված ենք պաղեստինյան տարածքներում երեխաների և անմեղ քաղաքացիների շարունակական սպանությամբ և կարծում ենք, որ Իսրայելի պատասխանի բնույթը կոլեկտիվ պատժի է վերածվել: Մենք զգացինք, որ կարևոր է ցույց տալ Հարավային Աֆրիկայի մտահոգությունները՝ շարունակելով կոչ անել համապարփակ դադարեցման (կռիվները)՛՛:

 

  • Կիսվել: