Հաքան Ֆիդանը կմասնակցի Թուրքիա-Աֆրիկա համագործակցության 3-րդ համաժողովին
Նոյեմբերի 2-3-ը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ջիբութիում կմասնակցի Թուրքիա-Աֆրիկա համագործակցության նախարարների մակարդակով կայանալիք երրորդ համաժողովին։ Նշվում է, որ համաժողովին կմասնակցի 14 աֆրիկյան երկիր, գրում է ermenihaber.am-ը:
Կոնֆերանսի ավարտին կընդունվի երկու փաստատթուղթ՝ համատեղ հայտարարություն և 2022-2024թթ.-ի համատեղ իրականացման զեկույց։
Համատեղ հայտարարության մեջ կարձանագրվի Թուրքիա-Աֆրիկա համագործակցության չորրորդ գագաթնաժողովին տանող գործընթացում տարբեր ասպեկտներով Թուրքիա-Աֆրիկա հարաբերությունների հետագա զարգացման և խորացման փոխադարձ կամքը, ու կգրանցվեն Թուրքիայի և աֆրիկյան երկրների վրա ազդող տարածաշրջանային, մայրցամաքային և միջազգային զարգացումները:
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպումներ կունենա աֆրիկյան երկրների գործընկերների հետ։