կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հաքան Ֆիդանը խուսափել է Բլինքենի գրկախառնությունից․ տեսանյութ

Հաքան Ֆիդանը խուսափել է Բլինքենի գրկախառնությունից․ տեսանյութ

Անկարայում ավարտվել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նեղ և ընդլայնված կազմով հանդիպումները, հայտնում է Takvim-ը։

Բանակցությունները տևել են մոտ 2,5 ժամ, որոնց արդյունքներով հայտարարություններ չեն արվել։ Բլինքենը Թուրքիա է այցելել մերձավորարևելյան շրջագայությունից հետո, որի ընթացքում տարածաշրջանի երկրների գործընկերների հետ քննարկել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը:

Թուրքական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում Ֆիդանի և Բլինքենի հանդիպման ժամանակ տեղի ունեցած հետաքրքիր միջադեպին. հաղորդվում է, որ ամերիկացի պետքարտուղարը փորձել է ընկերական գրկախառնվել Ֆիդանի հետ, սակայն թուրք նախարարը նուրբ մանևրով խուսափել է դրանից՝ սահմանափակվելով ձեռքսեղմումով։

  • Կիսվել: