կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀԱՊԿ-ը ՄԱԿ-ի կարևոր գործընկերն է. Գուտերեշ

ՀԱՊԿ-ը ՄԱԿ-ի կարևոր գործընկերն է. Գուտերեշ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Միավորված ազգերի կազմակերպության կարևոր գործընկերն է: Այս մասին այսօր ՀԱՊԿ-ի հետ համագործակցությանը նվիրված նիստի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ներկայում ավելի, քան նախկինում ՄԱԿ-ը հենվում է տարածաշրջանային կազմակերպությունների հետ ավելի սերտ ու խորը համագործակցության վրա, և ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ի համար կարևոր գործընկեր է՛՛:

Նշվում է նաև, որ Գուտերեշը հույս է հայտնել խաղաղապահ առաքելությունների ոլորտում ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ:

 

 

  • Կիսվել: