ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանում վարժանքներ են անցկացրել

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանում վարժանքներ են անցկացրել

Ղազախստանում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի երկրների զորավարժությունները, մշակվել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստումն ու անցկացումը: Այս մասին տեղեկանում ենք Ղազախստանի Պաշտպանության նախարարությունից։

Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ երկրների պաշտպանության և այլ գերատեսչությունների միջև գործողությունների համակարգմանը, ներգրավվել են նաև ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում վերապատրաստված հրահանգիչներ։

 

  • Կիսվել: