շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՀԱՊԿ-ի զորավարժություններին բացառվում է միջուկային զենքի կիրառումը․ Բելառուսի ԳՇ պետ

ՀԱՊԿ-ի զորավարժություններին բացառվում է միջուկային զենքի կիրառումը․ Բելառուսի ԳՇ պետ

ՀԱՊԿ և «Արևմուտք-2025» զորավարժություններին միջուկային զենքի կիրառումը բացառվում է, հայտարարել է Բելառուսի Գլխավոր շտաբի պետ-պաշտպանության առաջին փոխնախարար Պավել Մուրավեյկոն։

Նա մեկնաբանել է հաղորդագրություններն այն մասին, թե իբր ՀԱՊԿ-ի և Արևմուտք զորավարժությունների ժամանակ մշակվելու է տակտիկական Յաո-ի կիրառումը․

«Զորավարժությունների շրջանակում նախատեսվում է բոլոր տեսակի զենքի կիրառման պլանավորում։ Իսկ կիրառել այն, ինչը, այսպես ասենք, սպառնալիք է ամբողջ աշխարհի, համընդհանուր անվտանգության համար, չի սպասվում», – ասել է Մուրավեյկոն:

  • Կիսվել: