չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ՀԱՊԿ-ի ցանկացած անդամի վրա հարձակումը հավասարազոր է ՌԴ-ի վրա հարձակման. Պեսկով

ՀԱՊԿ-ի ցանկացած անդամի վրա հարձակումը հավասարազոր է ՌԴ-ի վրա հարձակման. Պեսկով

ՀԱՊԿ-ի ցանկացած անդամի, հատկապես մեր ամենամոտ դաշնակցի վրա հարձակումը, ըստ էության, հավասարազոր է Ռուսաստանի Դաշնության վրա հարձակման։ Այստեղ բացարձակ փոխադարձ աջակցություն կա։ Սա ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել: Այս մասին Բելառուս 1-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պարզաբանելով, որ Բելառուսի վրա հարձակումը, հավասարազոր է Ռուսաստանի վրա հարձակման:

Նա նաեւ հայտնել է հանրապետությանը բացարձակ ռազմական աջակցություն ցուցաբերելու Ռուսաստանի պատրաստակամության մասին, տեղեկացնում է ՛՛Կոմերսանտը՛՛:  

 

  • Կիսվել: