շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՀԱՊԿ-ի աշխատակիցների անձնական տվյալների գողանալու փորձեր են արվել

ՀԱՊԿ-ի աշխատակիցների անձնական տվյալների գողանալու փորձեր են արվել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) արձանագրում է միջամտության փորձեր, այդ թվում՝ աշխատակիցների տվյալները գողանալու նպատակով, և միջոցներ է ձեռնարկվում դրանք պաշտպանելու համար։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։

«ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է կազմակերպության աշխատանքներին միջամտելու փորձերի աճի մասին՝ տեղեկատվական ռեսուրսներին չարտոնված մուտք գործելու, ինչպես նաև քարտուղարության աշխատակիցների անձնական տվյալների գողության միջոցով և կատարելով սադրանքներ և խարդախ գործողություննե։ Ձեռնարկվում են տեղեկատվությունը պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցներ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։

Այս հանգամանքի հետ կապակցությամբ ՀԱՊԿ-ը հորդորել է օգտագործել կազմակերպության գործունեության վերաբերյալ միայն ստուգված պաշտոնական տեղեկատվություն։

  • Կիսվել: