երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
 Հանթեր Բայդենն իրեն մեղավոր է ճանաչել հարկերից խուսափելու մեջ

Հանթեր Բայդենն իրեն մեղավոր է ճանաչել հարկերից խուսափելու մեջ

ԱՄՆ նախագահ Հանթեր Բայդենի որդին հինգշաբթի օրը անսպասելիորեն մեղավոր է ճանաչվել հարկերից խուսափելու գործով բոլոր կետերով: Բայդեն կրտսերն այդպիսով խուսափել է հրապարակային դատավարությունից, սակայն պոտենցիալ համաձայնել է երկարաժամկետ ազատազրկման, հաղորդում է BBC-ն։

Հինգշաբթի օրը Լոս Անջելեսի դաշնային դատարանում դատավարության մասնակիցները, ամբաստանյալի ներկայությամբ, պատրաստվում էին սկսել երդվյալ ատենակալների ընտրությունը։ Փոխարենը Բայդենն իր հայտարարությամբ ավարտեց գործընթացը։

Դատավոր Մարկ Սկարսին հայտարարել է, որ Բայդենին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում և մինչև մեկ միլիոն դոլար տուգանք, և դատավճիռը նշանակել է դեկտեմբերի 16-ին։

Բայդենը մեղադրվում է 2016-2019 թվականներին 1,4 միլիոն դոլարի հարկերից խուսափելու մեջ։

Սովորաբար, մեղադրյալները Միացյալ Նահանգներում համաձայնում են ընդունել իրենց մեղքը, այն դեպքում, երբ մեղադրող կողմը համաձայնում է հանել որոշ մեղադրանքներ և նվազեցնել պահանջվող պատիժը: Բայց այս դեպքում, ինչպես դատարանից հայտնեցին լրագրողները, դատախազների հետ պայմանավորվածություն չի եղել։

Հանթեր Բայդենը օրվա սկզբին առաջարկել էր խուսափել դատավարությունից հազվագյուտ իրավական մանևրի միջոցով. նա կընդուներ բոլոր մեղադրանքները, բայց պաշտոնապես իրեն մեղավոր չէր ճանաչի:

Դատախազներն առարկել են, և ընդմիջումից հետո Բայդենի փաստաբանը դատավորին ասել է, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր կճանաչի, թեեւ մեղադրող կողմի հետ որեւէ համաձայնություն չկա:

Դատավարությունից հետո հրապարակված հայտարարության մեջ Հանթեր Բայդենը բացատրել է, որ իրեն մեղավոր է ճանաչել՝ խնայելու համար իր ընտանիքին դատարան գնալուց, որտեղ կհրապարակվեն իր կյանքի ցավալի մանրամասները այն տարիներին, երբ նա թմրամոլ էր:

«Ես նրանց ստիպել եմ այնքան բանի միջով անցնել, և հիմա ես կարող եմ գոնե պաշտպանել նրանց սրանից», - Reuters-ը մեջբերում է ԱՄՆ նախագահի 54-ամյա որդու խոսքերը:

  • Կիսվել: