երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հանրապետական կուսակցությունից ևս մեկ թեկնածու կմասնակցի ԱՄՆ նախագահական ընտրություններին

Հանրապետական կուսակցությունից ևս մեկ թեկնածու կմասնակցի ԱՄՆ նախագահական ընտրություններին

Արկանզասի նախկին նահանգապետ Ասա Հաթչինսոնը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցությունից պայքարին մասնակցելու մասին, գրում է The Hill-ը։

«Այսօր ես հայտարարում եմ, որ ես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու եմ»,- ասել է նա Արկանզաս նահանգի Բենթոնվիլ քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։

Հաթչինսոնը կշտամբել է ԱՄՆ ներկայիս վարչակազմին և նախագահ Ջո Բայդենին տնտեսության ոլորտում վատ կառավարման համար և ասել, որ ինքը նահանգապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ցույց է տվել իր կոմպետենտությունն այդ ոլորտում։

Իր ելույթում նախագահի թեկնածուն չի հիշատակել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն ավելի վաղ հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ, իր կարծիքով, Թրամփը չպետք է վերընտրվի։

72-ամյա Հաթչինսոնը Հանրապետական ​​կուսակցության նշանավոր անդամ է: Նա Արկանզասի նահանգապետն էր 2015 թվականից մինչև 2023 թվականի հունվարը։ Նրան փոխարինել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Սառա Սանդերսը։

  • Կիսվել: