երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում են Ռուսաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը շոշափել են միջազգային օրակարգի առանցքային ասպեկտները, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Սևծովյան տարածաշրջանում։

Նախարարները վերահաստատել են համաձայնությունը ռուս-թուրքական քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական համագործակցության արդի հարցերում։

 

  • Կիսվել: