Հանդիպել են Լավրովն ու ԲՐԻԿՍ–ի երկրների դեսպանները. մանրամասներ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԲՐԻԿՍ-ի անդամ և գործընկեր երկրների դեսպանները քննարկել են աշխարհի մեծամասնություն կազմող պետությունների դերի ուժեղացումը գլոբալ որոշումների կայացման գործում, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ընդգծվել է համաշխարհային կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված համատեղ ջանքերի անհրաժեշտությունը՝ գլոբալ որոշումների կայացման գործընթացում աշխարհի մեծամասնություն կազմող երկրների դերն ամրապնդելու նպատակով:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել միավորման շրջանակում ռազմավարական գործընկերության ամրապնդման շուրջ, այդ թվում՝ ընթացիկ տարում ԲՐԻԿՍ-ում Հնդկաստանի նախագահության նշված առաջնահերթությունների համատեքստում»:


