կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Հանդիպել են Բլինքենն ու Նեթանյահուն

Հանդիպել են Բլինքենն ու Նեթանյահուն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թել Ավիվում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, հայտնում է Reuters-ը:

Նշենք, որ այսօր առավոտյան նա հանդիպել էր նախագահ Իցհակ Հերցոգի հետ։

Բլինքենն Իսրայելում բանակցություններ է վարում տարածաշրջանի արաբական երկրներ այցելելուց հետո։

Ինչպես նշում է Reuters-ը՝ պետքարտուղարն Իսրայելի առաջնորդներին փոխանցում է, որ դեռ շանս կա կարգավորելու հարաբերությունները հարևան արաբական երկրների հետ, եթե Իսրայելը ճանապարհ բացի ՛՛Պաղեստինի կենսունակ պետություն՛՛ ստեղծելու համար։

 

  • Կիսվել: