ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հանդիպել են Ադրբեջանի փոխվարչապետն ու Բաքվում Իրանի դեսպանը

Հանդիպել են Ադրբեջանի փոխվարչապետն ու Բաքվում Իրանի դեսպանը

Այսօր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ընդունել է Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիին: Կողմերը քննարկել են երկու երկրների առաջնորդների միջև անցած շաբաթ ձեռք բերված պայմանավորվածությունները, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նոյեմբերի 9-ին Տաշքենդում կայացած այդ հանդիպմանն Իլհամ Ալիևն ու Էբրահիմ Ռայիսին քննարկել էին Իրանի տարածքով Նախիջևան տրանսպորտային միջանցքի կառուցման, Արաքսի հարավային ափով երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների համաձայնեցման հնարավորությունները։

  • Կիսվել: