հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Համբուրգի «Եհովայի վկաների» կենտրոնում հրաձգության հետևանքով կա 7 զոհ և 25 վիրավոր․ տեսանյութ

Համբուրգի «Եհովայի վկաների» կենտրոնում հրաձգության հետևանքով կա 7 զոհ և 25 վիրավոր․ տեսանյութ

Հինգշաբթի երեկոյան «Եհովայի վկաների» կենտրոնում տեղի ունեցած կրակոցների արդյունքում  Գերմանիայի Համբուրգ քաղաքում առնվազն 7 մարդ Է զոհվել, եւս 25 մարդ վիրավորվել է, հաղորդում է Bild թերթը:

Զոհերի թվում ենթադրաբար եղել է նաեւ կրակողը, հայտնել է ոստիկանության մամուլի քարտուղար Հոլգեր Ֆերենը։

Համբուրգի ոստիկանությունը Twitter-ում հայտնել է, որ «հանցագործության դրդապատճառների մասին հավաստի տեղեկություններ չունի»: Այս կապակցությամբ ոստիկանությունը կոչ է արել Այդ մասին չշահարկել սոցցանցերում և լուրեր չտարածել ։

Տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում (Գրինվիչի ժամանակով 20:00-ին) Դաշնային NINAwarn հավելվածի միջոցով տեղի բնակիչներին նախազգուշացում է ուղարկվել, որ «մեկ կամ ավելի անհայտ հարձակվողներ կրակել են եկեղեցում գտնվող մարդկանց վրա»: Մարդկանց խորհուրդ է տրվել տնից դուրս չգալ ։

  • Կիսվել: