շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Համասի» առաջնորդի մահը Գազայում քաղաքական կարգավորման հնարավորություն է բացում․ Վաշինգտոն

«Համասի» առաջնորդի մահը Գազայում քաղաքական կարգավորման հնարավորություն է բացում․ Վաշինգտոն

Ամերիկայի ձայն․ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ներկայացմամբ՝ «Համասի» Յահյա Սինվարի մահը կարող է հնարավորություն ստեղծել իսրայելցիների և պաղեստինցիների միջև «քաղաքական կարգավորման» համար։

Տարիներ շարունակ Յահյա Սինվարն էր Գազայում պատասխանատու «Համասի» ռազմական կարողությունների ամրապնդման համար: 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ իրականացված արյունալի գրոհից հետո Սինվարը շարունակ թաքստոցներում էր: Բայց այս հինգշաբթի Իսրայելը հայտարարեց, թե Գազայի հարավային մասում կարողացել է սպանել նրան՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ:

«Գազայի ժողովրդին պարզ ուղերձ ունեմ՝ այս պատերազմը կարող է ավարտվել վաղը, եթե «Համասը» վայր դնի զենքերը և վերադարձնի մեր պատանդներին»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Սինվարի սպանությունից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել է Իսրայելի վարչապետին՝ շնորհավորելու Սինվարի սպանության կապակցությամբ։

«Ժամանակն է առաջ գնալ։ Շարժվեք առաջ, շարժվեք դեպի Գազայում հրադադարի ռեժիմի հաստատում: Պետք է համոզվեք, որ շարժվում ենք այնպիսի ուղղությամբ, որը կկարողանա լավը դարձնել իրավիճակն ողջ աշխարհում»,- ասել է Բայդենը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: