հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ը պատանդներին ազատ արձակելու դիմաց նոր պահանջներ է ներկայացրել

ՀԱՄԱՍ-ը պատանդներին ազատ արձակելու դիմաց նոր պահանջներ է ներկայացրել

ՀԱՄԱՍ-ը հավելյալ պայմաններ է առաջ քաշել, որոնցով կհամաձայնվի դադարեցնել ռազմական գործողությունները և ազատ արձակել 50 պատանդի՝ Իսրայելի բանտերում գտնվող 150 պաղեստինցի բանտարկյալների դիմաց, տեղեկացնում է BBC-ն՝ վկայակոչելով Իսրայելի կառավարությունում իր աղբյուրին։

Ինչպես հաղորդվում է՝ գործարքը, որն առաջին փուլում նախատեսում է քառօրյա հրադադարի ապահովում և ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված 50 պատանդների ազատ արձակում, հայտարարվել է չորեքշաբթի։

Ենթադրվում էր, որ պայմանավորվածությունը կսկսվի իրագործվել այսօր առավոտյան։ Սակայն հինգշաբթի գիշերը հայտարարվեց, որ այս ժամկետը մի քանի օրով հետաձգվում է։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Իսրայելը, միջազգային միջնորդները, այդ թվում՝ Քաթարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ն, նշել են, որ հետաձգումը զուտ տեխնիկական բնույթի է և. կապված է լոգիստիկ հարցերն ուշադիր մշակելու անհրաժեշտության հետ։

Հավելենք, որ առայժմ պարզ չէ, թե ինչ նոր պահանջներ է ներկայացրել ՀԱՄԱՍ-ը։

 

  • Կիսվել: