շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՀԱՄԱՍ-ը, որպես կազմակերպված ռազմական կառույց, փաստացի դադարեցրել է գոյությունը Գազայի հատվածի հյուսիսում. ՑԱԽԱԼ

ՀԱՄԱՍ-ը, որպես կազմակերպված ռազմական կառույց, փաստացի դադարեցրել է գոյությունը Գազայի հատվածի հյուսիսում. ՑԱԽԱԼ

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտարարել է, որ զգալի վնաս է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի գումարտակներին, և ՀԱՄԱՍ-ը, որպես կազմակերպված ռազմական կառույց, փաստացի դադարեցրել է գոյությունն անկլավի այդ հատվածում:

ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Մինչ այժմ Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային մարտեր էր վարում Գազայի հատվածի հյուսիսում։ Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը կռվում են այն շրջաններում, որտեղ տեղակայված են ահաբեկչական կազմակերպության մի քանի գումարտակներ։ Այս գումարտակների օպերատիվ մարտունակությունը լրջորեն վտանգված է, և փաստացիորեն ՀԱՄԱՍ-ի ռազմական կառույցները Գազայի հատվածի հյուսիսային մասում դադարել են կազմակերպված գործել»:

Նշվում է, որ այն պահին, երբ հակամարտությունը սկսեց սրվել, Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի 30 մարտիկ կար՝ բաժանված 5 տարածաշրջանային բրիգադների, 24 գումարտակների և մոտ 140 վաշտերի։

Հաղորդվում է նաև, որ յուրաքանչյուր բրիգադ ունի հակատանկային, դիպուկահարների և ինժեներական ռեսուրսներ:

  • Կիսվել: