շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀԱՄԱՍ-ը նշել է գերեվարված խաղաղ բնակիչների ազատ արձակման պայմանը

ՀԱՄԱՍ-ը նշել է գերեվարված խաղաղ բնակիչների ազատ արձակման պայմանը

Կատարը և ԱՄՆ-ը փորձում են համաձայնագիր կնքել ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից գերեվարված խաղաղ բնակիչների ազատ արձակման վերաբերյալ. շարժումը համաձայն է ազատ արձակել խաղաղ բնակիչներին՝ Գազայի հատվածի ռմբակոծումը դադարեցնելու դիմաց, գրում է Financial Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կատարը կենտրոնացած է ՀԱՄԱՍ-ին համոզելու՝ ազատ արձակել իսրայելցի գերիներին։ Դոհան, Անկարան և Կահիրեն բանակցում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հետ՝ միաժամանակ կապ պահպանելով նաև Վաշինգտոնի հետ։

  • Կիսվել: