ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ մոտ է Իսրայելի հետ համաձայնության գալուն
Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման շուրջ Իսրայելի հետ համաձայնությունն ավելի մոտ է, քան երբևէ: Այս մասին հայտարարել են Պաղեստինյան ՀԱՄԱՍ, «Իսլամական ջիհադ» և «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ» խմբավորումները:
Հայտարարության մեջ նշվում է, որ նախորդ շաբաթ Կահիրեում երեք խմբավորումների հանդիպման ժամանակ ընդգծվել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման շահագրգռվածությունը:
Քննարկվել են Գազայի հատվածում կրակի դադարեցման և պատանդների փոխանակման համաձայնագրի շուրջ անուղղակի բանակցությունները, ինչպես նաև մերձավորարևելյան տարածաշրջանում իրադրության զարգացումը: