ՀԱՄԱՍ-ից հայտնում են՝ Գազայում հրադադարի հասնելու համար Իսրայելը նոր պայմաններ է առաջադրել
Իսրայելը նոր պայմաններ է առաջադրել՝ կապված Գազայի հատվածում հրադադարի և գերիների վերադարձի շուրջ համաձայնագրի հետ: Այս մասին ասված է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հայտարարության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշբվում է, որր ՀԱՄԱՍ-ից ասել են, թե Դոհայում Քաթարի և Եգիպտոսի միջնորդությամբ բանակցություններ են անցկացվում Գազայում հրադադարի և գերիների փոխանակման շուրջ։
«Շարժումը դրսևորել է պատասխանատվություն և ճկունություն, սակայն օկուպացիան (Իսրայելը-խմբ.) բարձրացրել է նոր հարցեր և առաջ քաշել նոր պահանջներ, որոնք կապված են զորքերի դուրսբերման, հրադադարի, գերիների փոխանակման և տեղահանված անձանց վերադարձի հետ, ինչը հետաձգեց համաձայնագրի ձեռքբերումը, որը հասանելի էր»,-բնշված է հայտարարության մեջ։