չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր ռազմական թևի երկու ներկայացուցիչների մահը

ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր ռազմական թևի երկու ներկայացուցիչների մահը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մի քանի ամիս անց հաստատել է Շարժման ռազմական թևի բրիգադի ղեկավար Մուհամմեդ Սինվարի և «Ալ-Քասամ»-ի ներկայացուցիչ Աբու Ուբեյդայի մահը։

Շարժման հրապարակած ուղերձում «Ալ-Քասամ»-ի ներկայացուցիչը, մասնավորապես, նշել է. «Սգում ենք «Ալ-Քասամ»–ի ղեկավար Մուհամմեդ Սինվարի և ներկայացուցիչ Աբու Ուբեյդուի մահը»: 

Հիշեցնենք՝ Իսրայելի պաշտպանության բանակը մայիսի վերջին հայտարարել էր, որ Սինվարն ու շարժման մի շարք բարձրաստիճան անդամներ չեզոքացվել են Գազայի հատվածի հարավում գտնվող Խան-Յունիս շրջանի վրա ավիահարվածի հետևանքով:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ օգոստոսի վերջին հայտնել էր, որ Գազայում ոչնչացվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի մամուլի քարտուղար Աբու Ուբեյդան:

  • Կիսվել: