ՀԱՄԱՍ-ը գնահատում է պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ բարձր է գնահատում պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, գրում է Риа Новости-ն։
Հիշեցնենք՝ Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերը պետք է մտածեն քաղաքացիական բնակչության մասին։ Նա ընդգծել էր, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցում: