ՀԱՄԱՍ-ը չի կարող շարունակել գոյություն ունենալ, եթե նպատակը տարածաշրջանում խաղաղությունն է. ԱՄՆ պետքարտուղար
ՀԱՄԱՍ-ը չի կարող շարունակել գոյություն ունենալ, եթե նպատակը տարածաշրջանում խաղաղությունն է: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Երուսաղեմ գնալու ճանապարհին իմ առաջնահերթությունը կլինի պատանդների վերադարձն ապահովելը, խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու ուղիներ գտնելը և ՀԱՄԱՍ-ի կողմից ներկայացվող սպառնալիքի վերացումը»,-նշել է նա:


