ՀԱՄԱՍ-ի զինաթափման փուլը բարդ է լինելու. Ռուբիոն հայտնել է ԱՄՆ-ի ու ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող հանդիպումների մասին
Այժմ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հանդիպումներ են տեղի ունենում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նա, մասնավորապես, նշել է. «Հույս ունեմ՝ կողմերը շատ արագ կհասնեն գործարքի, ՀԱՄԱՍ-ը սկզբունքորեն համաձայնել է, թե ինչ տեղի կունենա Գազայում պատերազմից հետո։ ՀԱՄԱՍ-ի զինաթափման փուլը բարդ է լինելու։ Շատ շուտով մենք կիմանանք, թե արդյոք ՀԱՄԱՍ-ը լու՞րջ է տրամադրված...»:


