շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Համաձայնության հասնելու հնարավորությունն այժմ կախված է Զելենսկուց և եվրոպական երկրներից․ Թրամփ

Համաձայնության հասնելու հնարավորությունն այժմ կախված է Զելենսկուց և եվրոպական երկրներից․ Թրամփ

Fox News-ին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները պատրաստվում են դեմ առ դեմ հանդիպում անցկացնել:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում են անձնական հանդիպում անցկացնել, որպեսզի «փորձեն հասնել հրադադարի» և, ի վերջո, վերջ դնեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով Ալյասկայում Պուտինի հետ իր բանակցությունների արդյունքները։

«Հիմա ամեն ինչ կախված է նախագահ Զելենսկուց։ Ես նաև կասեի, որ եվրոպական երկրները պետք է մի փոքր միջամտեն։ Բայց ամեն ինչ կախված է Զելենսկուց։ .. Եվ եթե նրանք ցանկանան, ես կլինեմ հաջորդ հանդիպմանը։

«Ես կարծում եմ, որ այժմ կկազմակերպվի հանդիպում նախագահ Զելենսկու, նախագահ Պուտինի և իմ միջև»,- ասել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Զելենսկուն խորհուրդ է տրվում համաձայնագիր կնքել», որպեսզի մարդիկ դադարեն մահանալ Ուկրաինայում:

«Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել են «ՆԱՏՕ-ի, անվտանգության միջոցառումների և հողերի փոխանակման հարցերը»,- ասել է Թրամփը:

Հիշեցնենք՝ մի քանի ժամ առաջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները «3+3» ձևաչափով Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների ավարտից հետո համատեղ հակիրճ մամուլի ասուլիս են անցկացրել Ալյասկայում գտնվող Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Սա Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն էր։

  • Կիսվել: