շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Համացանցում է հայտնվել BBC-ի լրագրողի ձայնագրությունը, որում նա նշում է, որ անկարգությունների նպատակն Իրանի պառակտումն է

Համացանցում է հայտնվել BBC-ի լրագրողի ձայնագրությունը, որում նա նշում է, որ անկարգությունների նպատակն Իրանի պառակտումն է

Համացանցում է հայտնվել BBC-ի թղթակցի ձայնագրությունը, որում վերջինս հստակ բացահայտում է, թե ինչպես են անկարգությունները հրահրողներն ու նրանց աջակցող լրատվամիջոցները հետևում Իրանը պառակտելու նպատակին, փոխանցում է ParsToday-ը։

Ձայնագրության մեջ Ռանա Ռահիմփուրը բացեիբաց տեղեկացնում է Իրանի մասնատման ու կազմաքանդման նպատակի մասին և շեշտում, որ խռովարարների կուլիսային նպատակը ոչ թե ժողովրդավարությունն է, այլ Իրանի կազմաքանդումը։

Ռահիմփուրը նշում է, որ սաուդական Iran International գործակալությունը հայտարարել է, որ պատրաստ է հարցազրույցներ վարել միայն անջատողական կուսակցությունների առաջնորդների հետ և հարթակ տրամադրել նրանց:

Ավելի ուշ, ինստագրամյան իր էջում արած գրառմամբ, Ռանա Ռահիմփուրը հոստատել է աուդիոֆայլի իսկությունը:

Վերջին շաբաթների ընթացքում Iran International գործակալությունը մշտապես եղել է անջատողական կոսւակցությունների, այդ թվում՝ արաբների ու բալուչների տրամադրության տակ: Անկարգությունների առաջին քսան օրերին Iran International-ը 50 անգամ հարցարզույց է վերցրել ավելի քան 20 անջատողական գործիչներից։ Այս հարցին անմասն չի եղել նաև BBC-ն, որը նույնպես հանդես է եկել Իրանում անկարգությունների ու ահաբեկչական գործողություննրերի օգտին և խրախուիսել դրանք:

  • Կիսվել: