Հալեպում բախումների հետևանքով վիրավորվել է 16 քաղաքացիական անձ
Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե շրջաններում կրակոցների և շարունակվող բախումների հետևանքով 16 քաղաքացիական անձ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը:
Այսօր ավելի վաղ հայտնել ենք, որ Սիրիայի ժամանակավոր կառավարությանը (SIG) հավատարիմ ուժերի և Ներքին անվտանգության ուժերի (ISF) միջև շարունակվում են ինտենսիվ բախումները։
Այս պահին մարտերը զգալիորեն սրվել են, կիրառվում է ծանր զենք, ինչը քաղաքացիական բնակչության շրջանում մեծացնում է վախն ու խուճապը։
Ավելի ուշ Սիրիայի մարդու իրավունքների դիտարանը հայտնել է Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե շրջաններում SIG-ին պատկանող տանկերի, ռազմական մեքենաների և ծանր զենքի ժամանման մասին։
Բացի այդ՝ աղբյուրները նաև հայտնել են այս տարածքներում կապի լիակատար խափանման մասին։


