կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հալեպի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով հինգ մարդ է վիրավորվել

Հալեպի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով հինգ մարդ է վիրավորվել

Իսրայելը օդային հարձակում է իրականացրել Հալեպի միջազգային օդանավակայանի վրա, ինչի հետևանքով այն շարքից դուրս է եկել, հայտնում է SANA-ն։

Ռազմական աղբյուրը հայտնել է. «Հոկտեմբերի 14-ին իսրայելական թշնամին Միջերկրական ծովից՝ Լաթաքիայից արևմուտք, օդային հարձակում է իրականացրել Հալեպի միջազգային օդանավակայանի վրա, որի հետևանքով այն վնասվել և շարքից դուրս է եկել»։

Աղբյուրը հավելել  է, որ այս նոր հարձակումը հաստատում է իսրայելական օկուպացիոն կազմավորման հանցավոր ընթացքը, որն այժմ ակնհայտորեն երևում է Պաղեստինի ժողովրդի դեմ նրա շարունակական հանցագործություններում և անմեղ քաղաքացիների, այդ թվում՝ կանանց ու երեխաների զանգվածային սպանություններում:

Սա նաև հստակ վկայում է, որ այս ահաբեկչական թշնամին չի հարգում միջազգային օրենքներն ու նորմերը և իր հարձակումներով քաղաքացիական օդանավակայանների վրա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ինքն է ահաբեկչության աղբյուրը և տարածաշրջանում և, մասնավորապես, Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների ամենամեծ աջակիցը։ 

 Ըստ Arabnews-ի, հրետակոծության հետևանքով հինգ մարդ է վիրավորվել։

  • Կիսվել: