շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հակաադրբեջանական քաղաքականություն ունեցող երկրները պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը. Ալիև

Հակաադրբեջանական քաղաքականություն ունեցող երկրները պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը. Ալիև

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե իբր Հայաստանը վտանգավոր խաղ է խաղում՝ խոսում է խաղաղության մասին և միաժամանակ զինվում: Նա առանձնացրել է պաշտպանական ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի գործակցությունը:

«Հակաադրբեջանական քաղաքականություն ունեցող երկրները պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը և զբաղվեն իրենց գործերով և արյունոտ անցյալով: Սա իմ նախազգուշացումն է, ով հետևի դրան, չի սխալվի»,- նշել է Իլհամ Ալիևը։

  • Կիսվել: