հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հաջորդ տարի COP29-ը կանցկացվի Ադրբեջանում

Հաջորդ տարի COP29-ը կանցկացվի Ադրբեջանում

Հաջորդ տարի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») կանցկացվի Ադրբեջանում:

Որոշումը հրապարակվել է Դուբայում COP28-ի շրջանակներում կայացած լիագումար նիստում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ, որպես բարի կամքի քայլ, Հայաստանն օրերս իր աջակցությունն էր հայտնել «COP29»-ը հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:

  • Կիսվել: