երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հաղթանակը, որին ձգտում է Իսրայելի վարչապետը, միրաժ է. ՀԱՄԱՍ

Հաղթանակը, որին ձգտում է Իսրայելի վարչապետը, միրաժ է. ՀԱՄԱՍ

Հաղթանակը, որին ձգտում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ընդամենը միրաժ է և գոյություն ունի միայն նրա երևակայության մեջ։ Այս մասին ասված է ՀԱՄԱՍ-ի տարածած հայտարարության մեջ, հայտնում են ԶԼՄ-ները:

՛՛Նեթանյահուն ստում է բոլորին և խաբում պատանդների ընտանիքներին՝ հայտարարելով նրանց ուժով ազատ արձակելու հնարավորության մասին՛՛-ասված է հայտարարության մեջ:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀԱՄԱՍ-ի քաղ բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան ժամանել է Կահիրե, որտեղ նա բանակցություններ կվարի եգիպտացի պաշտոնյաների հետ՝ Գազայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

  • Կիսվել: